• Latest news

Ասթմայի դեպքում ասպիրին ընդունելը կարող է հազ և սուլող շնչառություն առաջացնել. Mayo Clinic 

29 մարտի, 2024  08:31

Ասպիրին ընդունելը կարող է շնչառական խնդիրներ առաջացնել ասթմայով և սինուսիտով տառապող մարդկանց մոտ: Այս մասին խոսել է Mayo Clinic-ի (աշխարհի խոշորագույն մասնավոր բժշկական և հետազոտական ​​կենտրոններից մեկը) քիթ-կոկորդ-ականջաբան, բժիշկ Անժելա Դոնալդսոնը։ Բժշկի փորձագիտական ​​եզրակացությունը հրապարակված է Mayo Clinic կայքում։

Դոնալդսոնը նշել է, որ բրոնխիալ ասթման շնչուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը սրացման ժամանակ դրսևորվում է շնչահեղձության, սուլող շնչառաության, հազի նոպաներով։ Ծանր դեպքերում շնչառական անբավարարությունը կարող է կյանքին վտանգ ներկայացնել:

Բժշկի խոսքով՝ ասպիրին ընդունելը կարող է վատթարացնել ասթմայի ախտանշանները՝ առաջացնելով հազ և սուլող շնչառություն։ Նաև այս դեղամիջոցը կարող է առաջացնել սինուսիտի սրացում՝ մեկ կամ մի քանի պարանազալ սինուսների լորձաթաղանթի բորբոքում: Բանն այն է, որ ասպիրինը կարող է հրահրել քթի մեջ պոլիպների ձևավորում՝ դրանով իսկ դժվարացնելով քթային շնչառությունը։

Բժիշկը նաև զգուշացրել է, որ ասթմայով և սինուսիտով տառապողները պետք է զգուշությամբ օգտագործեն ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (NSAID), ինչպիսիք են իբուպրոֆենը և նապրոքսենը։ Ասպիրինը և NSAID-ները կարելի է գտնել մրսածության և այլ դեղամիջոցների լայն տեսականիում: Այդ իսկ պատճառով, շնչառական հիվանդություններ ունեցող մարդիկ դեղորայք գնելիս պետք է ուշադիր կարդան պիտակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է